Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Խաղային մարզաձևերի առաջնություններն ըստ հնարավորության կանցկացվեն ԼՂՀ-ում

Բաժին: Սպորտ, Արցախ
Խաղային մարզաձևերի առաջնություններն ըստ հնարավորության կանցկացվեն ԼՂՀ-ում
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարականով միջոցներ են ձեռնարկվում խաղային մարզաձևերի երիտասարդների և պատանիների 2017 թ. Հայաստանի առաջնություններն ըստ հնարավորության Լեռնային Ղարաբաղում անցկացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
«Անհրաժեշտ է ուսումնասիրել պայմանները, քննարկել բոլոր հնարավորությունները խաղային մարզաձևերից մի քանիսի Հայաստանի առաջնությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացնելու համար՝ այդ առաջնությունները նվիրելով Արցախի անկախության 25-ամյակին»,- ասել է Ռոստոմյանը:
Նախարարը հանձնարարել է նաև ԼՂՀ-ում կազմակերպել ատլետիկա, բռնցքամարտ, ծանրամարտ, ըմբշամարտ մարզաձևերի մարզիչների սեմինար-խորհրդակցություններ:
Սպորտի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում հայկական երկու հանրապետությունների համագործակցության վերաբերյալ համաձայնությունը ձեռք է բերվել 2016 թ. նոյեմբերին:

Նյութի աղբյուրը՝ panorama.am