Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են. իսկ ֆունտը թռիչք է գործել

Բաժին: Տնտեսություն
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են. իսկ ֆունտը թռիչք է գործել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 18-ին, կազմել է 486.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.35 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520.49 դրամ (աճել է 1.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 599.82 դրամ (աճել է 8.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.22 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 266 դրամ, ոսկի՝ 19,027.29 դրամ, պլատին՝ 15,459.04 դրամ։
Հունվարի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։

Նյութի աղբյուրը՝ slaq.am