Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Հնարավոր է՝ Galaxy Note 7-ի արտադրության դադարեցումը Samsung-ին 19 մլրդ դոլար արժենա

Բաժին: Եվրոպա
Հնարավոր է՝ Galaxy Note 7-ի արտադրության դադարեցումը Samsung-ին 19 մլրդ դոլար արժենաՄարտկոցների բռնկման պատճառով Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրության դադարեցման որոշումը հարավկորեական Samsung Electronics ընկերության համար կարող է 19 մլրդ դոլար արժենալ, հայտնում է
Daily Mail-ը:
Մասնագետները ենթադրում են, որ սմարթֆոնների արտադրության անմիջական դադարեցումը ընկերությանը 17 մլրդ դոլար կարժենա: Ընկերությունը եւս մոտ 2,2 մլրդ դոլար կկորցնի, եթե օգտատերերը վերադարձնեն 2,5 մլն դոլարի ամբողջ արտադրանքը եւ յուրաքանչյուրի համար միջինը 850 դոլարի փոխհատուցում ստանան:
Ընկերության ներքին հետաքննությամբ պարզվել է, որ սարքերի բռնկման պատճառը մարտկոցներն են: Սպասվում է, որ Samsung Electronics-ը հետաքննության արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարի հունվարի 23-ին: Ընկերությունը նաեւ կհայտնի, թե ինչ միջոցառումներ են ձեռնարկելու ապագայում ապրանքն օգտագործելիս միջադեպերը բացառելու համար:

Նյութի աղբյուրը՝ news.am