Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Էյֆելյան աշտարակի հերթերը նվազեցնելու համար 300 միլիոն եվրո կներդրվի

Բաժին: Եվրոպա
Էյֆելյան աշտարակի հերթերը նվազեցնելու համար 300 միլիոն եվրո կներդրվի
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է Էյֆելյան աշտարակի արդիականացման համար 300 միլիոն եվրո ներդնելու պլանի մասին,- գրում է «Լենտա.ռու»:
Տեղական իշխանությունները մտադիր են պիկ ժամերին հերթերի դեմ պայքարել և այցելուների համար ընդունելության նոր գոտիների ստեղծել: Ծրագրված է նաև ներդնել պիկ ժամերին հյուրերի հոսքի կառավարման համակարգ: Բացի այդ, միջոցները ծախսվելու են աշտարակի կոսմետիկ համակարգի, կառույցի համակարգերի կատարելագործման և այլ կարիքների համար:
Փարիզի քաղաքապետարանը մտադիր է հետագա 15 տարիներին Էյֆելյան աշտարակի վրա տարեկան ներդնել 20-ական միլիոն դոլար: Մինչ այդ դրա վրա տարեկան ներդրվել է մոտ 13.7 միլիոն դոլար:
Աղբյուրի փոխանցմամբ՝ յուրաքանչյուր տարի Էյֆելյան աշտարակ այցելում է շուրջ 7 միլիոն զբոսաշրջիկ:

Նյութի աղբյուրը՝ panorama.am