Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ. արձակել է ավելի քան 500 կրակոց. ԼՂՀ ՊԲ

Բաժին: Արցախ
Այս գիշեր Ադրբեջանի զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ. արձակել է ավելի քան 500 կրակոց. ԼՂՀ ՊԲ
Հունվարի 13-ին եւ լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 500 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ (1 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:

Նյութի աղբյուրը՝ news.am