Հայտնի է՝ երբվանից նոր iPhone 7-ը կհայտնվի վաճառքումԲաժին: Տնտեսություն, Այլ
09 Սեպտեմբերի 2016 17:07
Տպել
![]() Օրեր առաջ ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրեց 7-րդ սերնդի iPhone սմարթֆոնի 2 նոր մոդելները, որոնք արտադրողի բնորոշմամբ՝ երբևէ ստեղծված ամենաառաջադեմ iPhone-ներն են: Ինչպես նշում է macrumors.com կայքը, iPhone 7-ի և iPhone 7 Plus-ի նախնական պատվերների ընդունումը կմեկնարկի սեպտեմբերի 9-ից: Հաղորդվում է նաև, որ մոդելները վաճառքում կհայտնվեն ամսի 16-ից: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Apple-ը որոշել է այլևս չհրապարակել տվյալներ այն մասին, թե որքան iPhone 7 և 7 Plus մոդելների սմարթֆոն է վաճառվել շնորհանդեսին հաջորդած ժամանակահատվածում: Ըստ մասնագետների՝ ընկերության նման որոշումը կարելի է բացատրել նրանով, որ Apple-ն այնքան էլ վստահ չէ իր նոր արտադրանքի մեծ պահանջարկի հարցում: Ուստի՝ բնական է, որ ընկերությունը չի ցանկանում ցածր ցուցանիշներով հաշվետվություն հրապարակել: www.tert.am |
|