Բնարականների շուկան Երեւանում. հունվարին նախորդ տարվա գների պաշտոնական տվյալների պարադոքսը շարունակվում է » Lurer24.com
Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Բնարականների շուկան Երեւանում. հունվարին նախորդ տարվա գների պաշտոնական տվյալների պարադոքսը շարունակվում է

Բաժին: Հայաստան
Անշարժ գույքի շուկայական գների նախորդ տարվա դինամիկան զարմանք է առաջացրել ինչպես անշարժ գույքի գործակալությունների, այնպես էլ սովորական քաղաքացիների շրջանում: Խոսքը պաշտոնական տվյալների մասին է, որոնց մակարդակը ամսեամիս փաստացի կրկնվել է, երբեմն զուտ խորհրդանշական աճով: Ընդ որում գների անկումը պաշտոնական տեղեկատվության մեջ ոչ մի կերպ չէր արտացոլվում: Ընթացիկ տարվա հունվար ամսվա նոր տվյալների հրապարակումն էական փոփոխությունների այս բնագավառում չի հանգեցրել

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երեւանում ընթացիկ տարվա հունվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 31.6 տոկոսով: Իսկ ահա անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ այս ցուցանիշը նվազել է 14.1 տոկոսով:

Հունվարին տարվա կտրվածքով գործարքների թվի աճն ունի հետեւյալ բացատրությունը: Բանն այն է, որ անցյալ տարվա հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, գործարքների թիվը կրճատվել է մոտ 30 անգամ: Այսինքն հաշվետու ամսվա բազան արդեն իսկ բավական ցածր էր: Ուստի եթե համեմատենք գործարքների թվի դինամիկան՝ հիմք ընդունելով 2012թ.-ի հունվարը, ապա ընթացիկ տարվա հունվարին անկումն ակնհայտ է՝ 7.6 տոկոս:

Ինչպես հայտնի է, բնակարանների բնակարանների պահանջարկը հստակ արտահայտված սեզոնային բնույթ է կրում: Այս շուկան ակտիվանում է հատկապես նոյեմբերին: Սա հասկանալի է. գնորդները ցանկանում են բնակարաններ ու ամառանոցներ ձեռք բերել ամանօրյա տոների նախօրեին: Հունվարն այս տեսակետից անբարենպաստ ամիս է:

Ռուս փորձագետների կարծիքով՝ էլիտար բնակարաններն իրենց յուրահատկություններն ունեն. առավել ակտիվություն նկատվում է գարնան կեսերից մինչեւ ամռան սկիզբ: Այսինքն վերանորոգման համար բարենպաստ ամառային շրջանը: Լիովին հնարավոր է, որ նման իրավիճակ է տիրում նաեւ անշարժ գույքի մեր շուկայում, եւ հունվարը բնութագրվում է էլիտար բնակարանների պահանջարկի անկմամբ: Նշված գործոնները հանգենցնում են բնակարանների գնի անկման տարվա առաջին ամսում:

Սակայն, դատելով Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալներից, մեզ մոտ լիովին հակառակ իրավճակն է: Թեեւ Երեւանում ընթացիկ տարվա հունվարի ամսին բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը նախորդ ամսվա համեմատ նվազել է երկնիշ թվով, այս փաստը չի հանգեցրել դրանց էժանացման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ ընթացիկ տարում մայրաքաղաքում բնակարանների գները գրեթե նույնն են, ինչպես անցյալ տարվա դեկտեմբերին, իսկ Դավիթաշեն եւ Նուբարաշեն վարչական շրջաններում նույնիսկ նկատվել է չնչին աճ՝ 0.1 տոկոս աճ: Ահա եւ ողջ «առաջընթացը»…

Բնարականների շուկան Երեւանում. հունվարին նախորդ տարվա գների պաշտոնական տվյալների պարադոքսը շարունակվում է


Աղբյուրը՝ http://news.am/arm/news/196654.html