Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Սպանվել է ռուսաստանցի հայտնի լրագրողը

Բաժին: ԱՊՀ
Սպանվել է ռուսաստանցի հայտնի լրագրողը Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ-Պետերբուրգի քննչական վարչությունը պարզում է Սանկտ Պետերբուրգում լրագրող Դմիտրի Ցիլիկինի սպանության հանգամանքները:

Հայտնի է, որ լրագրողին սպանված հայտնաբերել են իր սեփական բնակարանում: Նրա վրա բռնության հետքեր են հայտնաբերվել:

Ըստ աղբյուրի, 54-ամյա հայտնի պետերբուրգցի լրագրողը հայտնաբերվել էր սպանված իր բնակարանում: Ըստ նախնական տվյալների, տղամարդը մահացել է երկու օր առաջ դանակի բազմաթիվ հարվածներից:
Աղբյուրը՝ www.analitik.am