Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


Արտակարգ դեպք Երևանում. 75-ամյա կինը 7-րդ հարկից ցած է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Բաժին: Հայաստան
Արտակարգ դեպք Երևանում. 75-ամյա կինը 7-րդ հարկից ցած է ընկել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր` մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել վիրավոր մի կնոջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Հանրապետություն փողոցի 76/1 շենքի բակից, ով նույն շենքի թիվ 20 բնակարանի բնակչուհի, 75-ամյա Լ. Ռաշիդյանն է: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Գարեգին Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Կատարվածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, կպարզվի ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում:
© shamshyan.com