Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


1288-ի փետրվարի 29-ից Շոտլանդիայում կանայք կարող էին ամուսնության առաջարկություն անել տղամարդկանց

Բաժին: Կյանք և առաղջություն
1288-ի փետրվարի 29-ից Շոտլանդիայում կանայք կարող էին ամուսնության առաջարկություն անել տղամարդկանց 1288 թվականի փետրվարի 29-ին Շոտլանդիայի խորհրդարանում ընդունվեց ոչ սովորական մի օրենք, որի համաձայն՝ տղամարդը, ով հրաժարվում էր ամուսնանալ կնոջ հետ, որը նրան ամուսնության առաջարկություն էր անում, պետք է տուգանք վճարեր:

Այս օրենքի համար, համաձայն լեգենդի, հիմք է ծառայել այն, որ երկրում եղել է տղամարդկանց պակաս, քանի որ նրանք՝ ասպետները, զոհվում էին պատերազմներում, Շոտլանդիայի լորդերը որոշում կայացրեցին, որ 4 տարին մեկ՝ փետրվարի 29-ին, պետության ներսում յուրաքանչյուր կին կարող է ցանկացած տղամարդու ամուսնության առաջարկություն անել: Իսկ եթե տղամարդը մերժեր կնոջը, ապա պարտավոր էր նրա ընտանիքին տուգանք վճարել՝ 1 ֆունտի չափով: Նա կարող էր տուգանքից ազատվել միայն մի դեպքում, եթե նշանված էր մեկ այլ կնոջ հետ:

Աղբյուրը՝ www.nrwsline.am