Քաղաքականություն | Տնտեսություն | Տարածաշրջան | Կյանք և առողջություն | Սպորտ | Երաժշտություն


ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան. Էրդողանը երազում է վերածնել Օսմանյան կայսրությունը

Բաժին: Քաղաքական
ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան. Էրդողանը երազում է վերածնել Օսմանյան կայսրությունը
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է վերածնել Օսմանյան կայսրությունը։ Այս մասին դիվանագետն ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդին ուղղված նամակում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա կարծիքով հենց այդպես է հնարավոր բացատրել Էրդողանի գործողությունները, երբ նա մի քանի տարի առաջ բարձրացրել էր ծագումով թուրք անձանց պաշտպանության հարցը, չնայած այն հանգամանքին, որ նրանք ինքնիշխան պետությունների քաղաքացիներ են։

Ջաֆարին նաեւ նշել է, որ Թուրքիայի Հանրապետությունը աջակցել է ահաբեկիչներին Սիրիա ներթափանցելու գործում։ «Թուրքիայի միջամտությունը Սիրիայի ներքին գործերին ամենատարբեր դրսեւորումներն է ունեցել, այդ թվում՝ Էրդողանի ռեժիմի կողմից Թուրքիայի զինված ուժերին ահաբեկիչների հարձակվողական գործողություններին անմիջականորեն մասնակից դարձնելը»,- ասված է նամակում։

Նա ընդգծել է, որ Անկարան հանցագործություններ է իրականացրել Թուրքիայի տարածքում սիրիացի փախստականների դեմ, եւ միջազգային հանրությունը պետք է վերջ դնի այդ հանցագործություններին։

Լուրեր Հայաստանից - NEWS.am